ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի ընտրության անցկացման վերաբերյալ։
«Ուզբեկստանի Հանրապետությունը վճռականորեն աջակցում է բարեկամ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, դատապարտում է նրա ներքին գործերին ցանկացած միջամտություն և չի ճանաչում Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ