Բաքվում հանդիպել են ռուս խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը և Հասանովը․ քննարկվել է տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2023-09-12_16-41-39

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Կիրիլ Կուլակովն արդեն այցելել է Բաքու։

Նշվում է, որ Կուլակովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկվել է տիրող իրավիճակը։

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխվստահության վրա և դժգոհել է Արցախի կողմից ենթադրյալ սադրանքների ավելացումից։

Կուլակովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները պատմական արմատներ ունեն, և երկրները ռազմավարական գործընկերներ են։

--00—ՅՄ