ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:
Գյուլերն իր հերթին նշել է, որ Ադրբեջան֊Թուրքիա ռազմավարական դաշինքը հիմնված է եղբայրական և բարեկամական կապերի վրա:
Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
--00—ՅՄ