Ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ազ

Ադրբեջանի բանակում զինծառայող է զոհվել, ըստ երկրի պաշտպանության նախարարության՝ «զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուֆաթ Աղաևի մահվան փաստով քննություն է իրականացվում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երեք զինծառայողի՝ ուղղաթիռի կործանման, ևս երեքի՝ ավտովթարի հետևանքով զոհվելու մասին:

--00—ԼՀ