ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86 մարդ է գրանցված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում, 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը:
Նրա խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով․
«Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: Մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆիքսվել է փաստը, հորդորել են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:
Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:
10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը և չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը:
--00—ԼՀ