ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել «կայուն և ընդգրկուն երկխոսություն»։ Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը։
Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որոնք այս պահին Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
--00—ԼՀ