ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Փաշինյանը, թե ամոթ ունենա, ինքնասպան կլինի, Արցախն անդարձ կորած է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանի համոզմամբ, հայերը Հայաստանում փոքրամասնություն են և խոսքը ոչ թե գենետիկ ծագման մասին է, այլ մտածողության, գաղափարաբանության և փիլիսոփայության։ Ըստ նրա՝ այսպես շարունակելու պարագայում Հայաստանը վստահաբար փոխակերպվելու է «էրմենիստանի»։
Աջապահյանի պնդմամբ, այլևս իշխանափոխության իմաստ չկա, քանի որ ամեն ինչ կորցրեցինք, չկարողացանք հայոց պետականություն ստեղծել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ