ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար պատասխանատու է համարում Իրանին և կարծում է, որ Թեհրանը ֆինանսավորում է նման կազմակերպությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Մենք անընդհատ առաջարկում ենք կարգավորումներ, մենք ոչինչ չունենք Գազայի հատվածի բնակիչների դեմ, պարզապես ահաբեկչական կազմակերպությունները նրանց պատանդ են պահում և որպես կենդանի վահան օգտագործում։ Եվ սրա հետևում այլ ուժեր կան կանգնած։
Օրինակ՝ Իրանը, որը ֆինանսավորում է նման ահաբեկչական կազմակերպություններին։ Նրանք միշտ ափսոսանք են հայտնում, երբ մեր հարաբերությունները տարբեր արաբական երկրների հետ բարելավվում են։ Ահա մոտավոր այսպես է, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում»,- ասել է նա՝ մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակվող սրումը։
--00—ՅՄ