ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
--00—ԱՊ