ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փետրվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնանյութում։