ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News
Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու նիստից հետո, Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Հանրապետություն» կուսակցությունան ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համագործակցության հուշագիր կնքեցին։
««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, հաշվի առնելով մայրաքաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, որոշել են կնքել հուշագիր»,- նշեց Ավինյանը։
Ավինյանը շեշտեց, որ հուշագրի կնքումը ի նպաստ, մայրաքաղաքի և բնակիչների բարօրության է։
«Մենք Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով»,ընդգծեց նորընտիր քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ