ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Նորընտիր քաղաքապետը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները:
«Երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները: Ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարօրությանը»,-երդվեց Ավինյանը:
Նշենք, որ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի նորընտիր ավագանու՝ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստում։ Ավինյանի թեկնածությունն առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 32, դեմ՝ 5 անդամ։
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
--00—ՅՄ