ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական հարցերը կարգավորվել են, մնացել են սահմանագծման և սահմանազատման հարցեր, հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կան տեխնիկական բնույթի հարցեր սահմանազատման և սահմանագծման հետ կապված․ հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել և անցնել արդեն տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին։», - հավելել է Պուտինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ