ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Նիկոլն ու իր հաճախորդները երեկ Պուտինից ապտակ ստացան, որ սուտասաններ են, Արցախը նախկիները չեն տվել։ Պուտինը նշեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում քննարկվել է ԼՂ-ի կարգավիճակի հարցը, հանրաքվեի միջոցով Արցախը պետք է ստանար անկախություն։ Կինոն սկսվեց, երբ 2022-ի ապրիլին Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը ու թաղեց այդ ֆորմատում Արցախի հարցը։ Այս գործի քավորներն են Միշելը, Մակրոնը, Շոլցը, Էրդողանը և Ալիևը, նրանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության գաղափարի քանդման ջատագովներն են։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Պուտինը նշեց նաև, որ եթե հանրաքվեն 20 տարի անց լիներ, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը անկախ էր լինելու, Սարգսյան-Նալբանդյան զույգը հասել էր մի կետի, որ Արցախի կարգավիճակը որոշվելու էր պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով»,- ավելացրեց Շարմազանովը` անդրադառնալով Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է հարձակվել ՀՀ-ի վրա, Շարմազանովը նշեց, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է, նա ոչ թե պետք է արձանագրի, այլ կանխի, իրենք պարտավորություններ ունեն։
«Եթե Փաշինյանը մնաց, մենք թուրքերին դիմավորելու են Երևանի մատույցներում, այդ ժամանակ նիկոլիստներից շատերը ծաղկեփնջերով ու սպիտակ դրոշներով կդիմավորեն նրանց։ Չեմ բացառում, որ խաղարկվելու է պատերազմով միջանցք վերցնելու տարբերակը, ինչպես խաղարկվեց պատերազմով Արցախը վերցնելու տարբերակը։ Նիկոլը պատրաստ է Հայաստանը թուրքի վասալ սարքել, միայն թե ռուսը ստեղ չլինի, տգետ են, չեն հասկանում, որ մեծ տերությունները պայմանավորվելու են, իրենք չեն որոշողը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ