ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News
Ջիդդայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
Այդ երկրի ԱԳՆ-ից հայտնում են, որ 2023 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական դաշինքի երկկողմ հարաբերությունների օրակարգը, նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները։
--00--ԼՀ