ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Գոնե սահմանը ամրացնի, աթոռը պահելու համար իրավապահ համակարգն ուժեղացրեց։ Այս մասին այսօր գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նշված գործով անցնող Սեյրան Օհանյանը։
«Ազգային երաշխիքը մեր համախմբումն է, մեր անվտանգության համակարգի ամրապնդումն է, ինչը ինքը չի արել։ Ինքը ի՞նչ է արել․ ուռճացրել է իրավապահ կառույցները, ոստիկանությունը իր աթոռը ամրացնելու համար, փոխանակ գնա սահման, սահմանն ամրացնի», - խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին՝ ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ