ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Բաքվում շարունակվում է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված արցախցի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով «դատական նիստը»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։
Նշվում է, որ դատական քննությունը կավարտվի այսօր, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը նոյեմբերի 1-ին էր։
--00—ՅՄ