«Հայաստանն իր դասը սովորեց ղարաբաղյան պատերազմով, Իսրայելը նույնպես հիասթափություն կապրի»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_6

Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամների հետ հանդիպմանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելին հիասթափություն է սպասվում Մերձավոր Արևելքի հակամարտությունում, ինչպես ավելի վաղ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին։

«Տարիներ շարունակ «մեր հողերին տիրելու երազանքներ ունենալուց հետո Հայաստանն» իր դասը սովորեց ղարաբաղյան պատերազմով և իր տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես հիասթափություն կապրի, քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Հետևաբար, ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,-ասել է Էրդողանը։

--00—ՅՄ