«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_6

«Ադրբեջանի հաղթանակից» հետո տարածաշրջանում կայուն խաղաղության ևս մեկ քայլ է արվել։ Այս մասին  Թյուրքական պետությունների համագործակցության համաժողովի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու մասին։

«Այս հնարավորությունը գնահատելը մեր ամենամեծ ցանկությունն է։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։

Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրագործումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն նաև Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի հետ»,ասել է Էրդողանը։ 

--00—ՅՄ