Բազմաթիվ խախտումներից բացի, Ադրբեջանը ՀՀ ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2025-03-31_10-28-54

Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»:

--00—ՅՄ