ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նախապես հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նիստը պետք է կայանար այսօր՝ նոյեմբերի 24-ին։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը՝ Շահրամանյանն արդեն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում է։ Նիստը անցկացվում է դռնփակ:
Նշենք նաև, որ Սամվել Շահրամանյանը 2018-2020 թթ.-ին եղել է Արցախի ԱԱԾ տնօրեն, 2020 թ․-ին նրան շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է ռազմահայրենասիրության, երիտասադության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
Ավելի վաղ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հարցաքննվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ