ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 10 հազար 929 անձ, որոնցից 4303-ը վերադարձել են:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Ստացվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 6626 անձ է հիմնական լքել Հայաստանը:
--00—ԼՀ