Կհաղթի նա, ով ավելի շատ գիտելիք ապագայում կարտադրի. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Ինքնակողմնորոշման ու ինքնաճանաչման գործընթաց է տեղի ունենում տնտեսության տարբեր շերտերում։ Դա իրականանում է այն հանգամանքով պայմանավորված, որ մենք «մաքուր» տնտեսական միավորում ենք, սակայն մեր երկխոսությունը տեղի է ունենում ԵԱՏՄ-ի ապագա քաղաքական կառուցվածքի մասին և թե միության անդամ երկրներն ինչպես են պատկերացնում նշված կառուցվածքը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում գիտաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այժմ աշխարհում քաղաքական նույնականացման գլոբալ տենդենց և լուրջ ճգնաժամ է նկատվում։ Այդ ճգնաժամն առկա է ինչպես արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, այնպես էլ մի շարք այլ երկրներում, քան որ ակնհայտ դարձավ՝ տնտեսական կեցության նեոլիբերալ կոնցեպտը սպառել է իրեն և մտել է փակուղի։ Պետությունները տնտեսական կյանքի կազմակերպման նոր մոդել են փնտրում։ Սա տեղի է ունենում ԱՄՆ-ում․ երկիր, որը 30 տարի առաջ պրոպագանդում էր ազատ շուկայական հարաբերությունների կարևորությունը, իսկ այժ իրականացնում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն, ինչի մեջ նա ուղղակի մեղադրում էր Չինաստանին», - իր ելույթի ընթացքում նշել է Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց նաև, որ իրադրությունն ավելի է բարդանում գաղափարախոսական և քաղաքական տիրույթներում, քանի որ մենք ականատեսն ենք տնտեսական ոլորտի այն փոփոխության, համաձայն որի՝ հիմնարար գործընթացը ոչ թե ապրանքների արտադրությունն է, այլ «նոր գիտելիքների արտադրանքը»․  «Այս մրցակցության մեջ ապագան կլինի նրանը, ով «գիտելիքի արտադրության մեջ» շոշափելի առավելություն կունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ