Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Արցախը հանձնելու մեջ մեղադրեց իշխանությանը․ «20 տարի Արցախը խեղել ենք, չեք թողել մի բան արվի, իշխանության հետ միասին, մեղավոր են բոլորը, թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեղադրում է նաև Նիկոլ Փաշինյանին։

Բաբայանը չի գտնում, որ պատերազմը կանգնեցնում են ընթացքում՝ պարտությունով․ «Հաղթած կողմը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում»,-ասաց նա։

Հարցին՝ հանդիպել է արդյո՞ք Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, Բաբայանը բացասական պատասխան տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ