Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է հասունացրել Արցախի հանձնումը, որ 2018-ին ամեն ինչ արդեն գիտեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ ինքը հասունացրեց ԼՂ հանձնումը։ Մարդը հայտարարում է, թե ինքը 2018 թվականին արդեն գիտեր, որ ԼՂ-ն չի կարող լինել Հայաստանի կազմում կամ Ադրբեջանի կազմից դուրս, քանի որ 2018-2020 թ․թ․ իր ամբողջ գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, և Ադրբեջանը դա մասնագիտորեն օգտագործեց։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նա խոստովանեց, որ գնացել ու խաբել է ժողովրդին, և ոչ միայն մինչև պատերազմը, այլ պատերազմից հետո, ինչպես նաև խոստովանեց, որ խաբել է ժողովրդին նաև 2021 թվականին։ Իսկ սահմանազատման վերաբերյալ նրա հիմնավորումն ընդհանրապես բանականութան հետ որևէ կապ չուներ»,-ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ այդպես էլ պատասխան չստացանք, թե ինչու սահմանազատումը սկսվեց Տավուշից, այլ ոչ թե օրինակ Վայոց Ձորից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ