ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հնդկաստանի նախագահական պալատում կայացած հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային և հաստատուն ժողովրդավարական արժեքներով հարուստ ավանդույթներին, ինչպես նաև զարգացող տնտեսական առաջընթաց գրանցող երկկողմ կապերին:
Հանդիպմանը Հնդկաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական դարավոր ներկայության, վերջին շրջանում երկկողմ համագործակցության տարբեր բնագավառների ակտիվության և մի շարք ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը խթանող հետագա քայլերի ձեռնարկման նշանակությանը:
--00—ԼՀ