Բրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

befunky_collage_2023_12_07t180157_310.thumb_

Բրյանսկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի հետևանքով վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Info24-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։

 --00—ՅՄ