ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունների վերաբերյալ։
Սա կնպաստի ամբողջ Հարավային Կովկասի կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը։ Մենք Եվրամիության հետ միասին պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ