ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման ենթարկեց «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների, որոնք վրանը տեղադրել էին Մաշտոցի պուրակում ու շրջապատած պաշտպանում էին այն։
Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ վրանի տեղադրումը վարչական իրավախախտում է, և պետք է գետնից բարձրացվի, բայց ակցիայի մասնակիցները չկատարեցին ոստիկանների հորդորը, ինչից հետո բերման ենթարկվեցին, առգրավվեց նաև վրանը։
--00—ԼՀ