ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ իրենց խմբագրություն են զանգահարել զինվորականներ և նշել, որ այս տարեվերջին ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը կստանա պարգևատրում մեկ պաշտոնային դրույքի չափով:
Օրաթերթը փորձեել է այս տեղեկությունը ճշտել պաշտպանական գերատեսչությունից, որտեղից խոստացել են ավելի ուշ պատասխանել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել էր պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ զինված ուժերում աննախադեպ էր:
--00--ԼՀ