Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում․ Yerkir.am

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

323e384e1307c5ac1293f65821b5986d_1703501612

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը:

Yerkir.am-ը, մշտապես հետամուտ լինելով ռազմավարական նշանակություն ունեցող սույն խնդրին, պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն՝ ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել:

Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ