Անահիտ Ավանեսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ավ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նրան է ներկայացվել «HiCare» պացիենտակենտրոն հոսպիտալային տեղեկատվական նոր ներդրված համակարգը, դրա հնարավորությունները։

Այն ուղղված է լինելու բժշկական ծառայության և բուժառուների սպասարկման որակի բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը ողջունել է առողջապահական ոլորտում նորարարական լուծումների արագ ինտեգրումը, տեղայնացումը, նաև դրանց կարևորությունը` հօգուտ բժշկական կենտրոն այցելող քաղաքացիների:

 --00--ԼՀ