97 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

երթ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի  է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին։



Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 



Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

--00--ԼՀ