ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը, կանխել են ահաբեկչական հարձակումը, որը Ուկրաինայի զինված ուժերը փորձել են կազմակերպել ՌԴ տարածքում։
Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Հունվարի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավիացիոն կառավարվող հրթիռների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», - ասված է հաղորդագրությունում։
--00--ԼՀ