ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկուկես ժամվա ընթացքում 3 ԱԹՍ են խոցել ՌԴ 2 մարզի երկնքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 3-ին` ժամը 09.00-ից մինչև 10.30-ը, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք, մեկը` Կուրսկի մարզի տարածքում, երկուսը՝ Բելգորոդի մարզի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
--00--ԱՀ