ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հունվարի 20-ին մեկնարկող՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից և հնարավոր է՝ զրկվեն ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նա նշել է, որ այժմ քննարկում են այն տարբերակը, որ հեռախոս հայտնաբերելու դեպքում տվյալ դիմորդին զրկեն ամռանն անցկացվող քննությանը մասնակցելուց։
«Երբ հեռախոս ունեցող դիմորդին հեռացնում են քննությունից, տպավորություն է, որ իրենց համար ոչինչ տեղի չի ունեցել, մի բան էլ շնորհակալ են լինում, թողնում դուրս են գալիս։ Իրենք գիտեն, որ հունիսին նորից իրավունք ունեն մասնակցելու քննությանը, և հունվարին ուղղակի չեն գնահատվի»,-ասել է նա։
--00—ՅՄ