ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում, փոխանցում է «Լուրեր»-ը։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Համապատասխան որոշումն ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:
Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ քաղաքական գործչի՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ