ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այց է կատարել Անկարա։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջանորդները նախագահել են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, հանդես եկել մամուլի հայտարարություններով, այնուհետև մասնակցել են Իրան-Թուրքիա գործարար ֆորումին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Իրանի նախագահի այս այցը մինչ այս հետաձգվել էր երկու անգամ․ Այն պետք է կայանար 2023թ․ նոյեմբերի 28-ին, սակայն տեղափոխվեց Գազայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որին պետք է մասնակցեին երկու երկրների արտգործնախարարները, իսկ հունվարի 3-ին իրանական Քերմանում իրականացված ահաբեկչությունը պատճառ հանդիսացավ արդեն հունվարի 4-ին տեղափոխված այցի հետաձգման համար։
Այսպիսով Իրանի նախագահը Թուրքիա այցելեց Գազայի շուրջ շարունակվող գործողությունների, Եմենում, Պակիստանում, Սիրիայիում և Իրաքում տեղի ունեցող վերջին լարված զարգացումների ժամանակաշրջանում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ