Լիլիթ Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

մակ

Հունվարի 24-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Ջորջ Մեյսոնի համալսարանի «Ռուսաստան և Միջին Արևելք» ավարտական սեմինարի ունկնդիրների հետ։

«Դեսպանն ունկնդիրներին է ներկայացել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ Արման Մկրտչյանը»,- նշված է  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ