ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ստամբուլի իտալական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով քաղաքացու մահվան կապակցությամբ և ասել, որ կասկածյալները շուտով կկալանավորվեն, հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
«Այս պահին անվտանգության մարմինները մոբիլիզացված են և գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Կարծում եմ, որ կասկածյալները շուտով կհայտնաբերվեն», - ասել է Էրդողանը։
--00—ՅՄ