ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Փետրվարի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի և Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար Կիրիակոս Պիերակակիսի միջև։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Զրույցի ընթացքում քննարկվել են առաջիկայում Հունաստանի հետ կրթության բնագավառում իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև կրթաթոշակային ծրագրերով ուսանողների փոխանակության ծրագրերի ավելացմանը։ Դեսպան Մկրտչյանը հույն նախարարին տեղեկացրել է, որ Հունաստանում առաջիկայում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվելու, ինչի մասին կհայտարարվի ավելի ուշ։
--00—ԼՀ