ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
--00—ԼՀ