ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Քութայիսիի կենտրոնում՝ Բրոսե փողոցում, «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ Զաքրո Մամասախլիսիին իր իսկ հյուրանոցի մոտ սառը զենքով դանակահարել են։ Մամասախլիսին տեղափոխվել է կլինիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Պատգամավորին վիրավորելու գործով ոստիկանները բերման են ենթարկել նրա հարևանին։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասի պատճառում)։
--00—ԼՀ