ՔՊ-ն փակ նիստ կանցկացնի․ կքննարկվի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

դդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ ժամը 14:00-ին, փակ նիստ է անցկացնելու: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը: Օրակարգում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում նախագահ նշանակելու հարցն է:

Մեր տեղեկություններով, իշխող ուժը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուզում է նշանակել ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանին, չնայած, այն հանգամանքին, որ կան նաև այլ թեկնածուներ:

Նշենք, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը դրեց պատգամավորական մանդատը և նշանակվեց էկոնոմիկայի նախարար, Աժ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ