ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Քիշնևի ոստիկանությունը հայտնել է 40-ամյա տղամարդու ձերբակալության մասին, ով Մոլոտովի կոկտեյլ է նետել ՌԴ դեսպանատան ցանկապատի վրայով։
«Քիշնևում ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, ով (շշեր) է նետել Մոլդովայում ՌԴ դեսպանատան ցանկապատի վրայով։ Միջադեպի բոլոր մանրամասները ճշտվում են, կասկածյալը բերման է ենթարկվել, հայտնի է, որ նա 40 տարեկան է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են մամուլի ծառայությունից։
--00—ՅՄ