ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Հայաստանը հաստատում է իր պատասխանատվությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Այս մասին այսօր Վրաստանի վարչապետի Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ այսօր քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը։
«Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, այլև արդյունավետ քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին»։
Փաշինյանը իր ելությում վերհիշեց Վրաստանում տեղի ունեցած նախորդ նիստը, և կարևորեց Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմական համատեղ հռչակագիրը։
«Դա հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»։
--00—ԼՀ