ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ «չագուչն» էր ձեռքը պտտվում, հիմա՝ մակետը, պետության նման ղեկավար չկա, որ երկրի խորհրդանիշը փոքրացնի ու մակետ սարքի։ Հիմա էլ իրեն դրել է «ՔՊ» աղանդի քրմապետի տեղը, «լուզերի» կողմից Հիսուսի հետ համեմատվելու փորձերը գռեհիկ են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Անդրադառնալով ապրիլի հինգին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց՝ իր համոզմամբ, այդ հանդիպման առանցքը հակառուսականությունն է․ «Լուրեր կան, որ Հայաստանին մեկ միլիարդ են տալու, որ հայ - ադրբեջանական հարաբերություններում նշաձողը իջեցնենք։ Հակառուսականության համար մեր գլուխը շոյելու են, անվտանգային երաշխիքներ չենք ստանալու, բայց խոստումներ են տալու հակառուսականության ճակատում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ