Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զգուշացրեց, որ Ալիևը նոր քայլերի է պատրաստվում ՀՀ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Բաքուն նոր քայլերի է պատրաստվում Հայաստանի դեմ, Ռուբեն Վարդանյանը զգուշացրեց կեղծ ցուցմունքների մասին, նոր շոուներն ուղղված են նաև միջազգային հանրությանը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: 

Անդրադառնալով այն քննադատություններին, թե Արցախի ղեկավարությունը եթե Բաքվի հետ ուղիղ բանակցեր, չէինք կորցնի Արցախը, պատգամավորն ասաց, որ Արցախի իշխանությունը Բրատիսլավա գնալու տոմս էր անգամ առել Ադրբեջանի հետ բանակցելու համար, բայց Ադրբեջանն է հրաժարվել հադիպել, ում ճնշմամբ՝ պարզ չէ: 

«Մենք մենակ էինք մնացել, մինչև վերջին փամփուշտը կռիվ ենք տվել, իշխանափոխությունից հետո պարզվելու է, թե Ալիև-Փաշինյան-էրդողան ինչ համաձայնություն է եղել, մեկը չի պլստալու, պատասխան են տալու: Ես պայքարելու եմ դրա համար, Արցախը բանտիկ կապած նվիրել են Ադրբեջանին»,- հավելեց Դանիելյանը: 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

--00—ԱՊ