ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 3-ին Երևանում կայացավ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով Doing Digital Forum 2024-ը, այն, արձագանքելով համաշխարհային օրակարգին, այն է՝ գլոբալ թվայնացումը, Հայաստան է բերել ոլորտի ամենաթոփ դեմքերին։
Այն Ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակն է: Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը ելույթով ներկայացրեց թվային հնարավորություններին ընդառաջ գնալու կարևորությունը:
Աշխարհահռչակ ֆուտուրիստ և Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգը՝ ֆորումի գլխավոր խոսնակը, ներկայացրեց, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային, խոսելով Հայաստանի մասին՝ Բրեթ Քինգը նշեց, որ Հայաստանի բանկային համակարգը շատ անելիքներ ունի, մասնավորապես այստեղ չկան ֆինտեխնոլոգիաների բանկային համակարգ գործելու լիցենզավորումը:
Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր: Ֆորումի նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման ու տեխնոլոգիաների հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:
Մանրամասներ` 24News-ի տեսանյութում:
--00—ԱՊ