Լարված վիճակ. «Անգրագետ դատախազ» ասելուց հետո դատավորը ընդհատեց Մալյանի ելույթը, սկսվեց աղմուկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Քաղբանտարկյալ  Նարեկ Մալյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարեց, որ ի սկզբանե գիտեր, որ իրեն կալանավորելու են։

«Լայվը, որ ես արել եմ ուներ նաև կիրառական նշանակություն՝ իմ տեղորոշումը ցույց տալ ցույցի ընթացքում, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ մարդկանց վերագրեցին կեղծ, շինծու մեղադրանքներ․ մինչ հիմա բանտերում են»,- ասաց նա։

Մայլանը ընդգծեց, որ տեղի ունեցողը իր համար շատ կանխատեսելի էր, բայց դատավորը նրան թույլ չտվեց շարունակել ելույթը այն բանից հետո, երբ նա դատախազին անվանեց «անգրագետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ